Ջո Բայդենը և Յաիր Լապիդը համատեղ հռչակագիր են ստորագրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ստորագրել են համատեղ հռչակագիր, որն ուղղված է երկրների միջև անվտանգության հարաբերությունների ընդլայնմանը և «տարածաշրջանը ապակայունացնելու Իրանի ջանքերի» դիմակայությանը, հայտնում է CNN-ը։
Նոր հռչակագիրը ներառում է «պարտավորություն երբեք թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է պաշտոնատար անձանցից մեկը՝ նախապես Բայդենի գրաֆիկին ծանոթանալով։
Հռչակագրում աջակցություն է արտահայտվում Աբրահամյան համաձայնագրերին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումներից մեկին, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի ու արաբական մի շարք երկրների միջև և նպաստել են անվտանգության ոլորտում արաբա-իսրայելական կապերի և տնտեսական կապերի ընդլայնմանը:
Հռչակագրում շարադրված են երկու երկրների ընդհանուր շահերը, ներառյալ պարենային անվտանգությունը, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցությունը։
«Ես խոսեցի այն մասին, թե որքան կարևոր է, իմ տեսանկյունից, որ Իսրայելը լիովին ինտեգրված լինի տարածաշրջանին և լիովին անկախ լինի»,- Լապիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Բայդենը լրագրողներին։
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը և Իսրայելը նաև նոր բարձր մակարդակի ռազմավարական երկխոսություն են սկսել տեխնոլոգիաների վերաբերյալ, որի նպատակն է բարձրացնել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը:
News.am