ՈԳՈՎ ԶՈՐԵՂՆԵՐԻ ՏՈՆԸ

15 տարվա ընթացքում 400 մլն դոլարի ներդրումներ հանքարդյունաբերության ոլորտում

Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակի օրը իրենց տոնն են նշում խիզախ մասնագիտության տեր մարդիկ՝ հանքագործներն ու մետալուրգները: Հայաստանում Հանքագործի և մետալուրգի օրը կառավարության որոշմամբ վերականգնել են 2008 թվականին: Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ այդ ոլորտները առաջնայիններից են Հայաստանի տնտեսության մեջ, և դրանց զարգացման հետ մեծ հույսեր են կապվում, այդ թվում՝ այլ ոլորտների վրա դրանց ազդեցության տեսանկյունից:

Հայաստանի արդյունաբերության լեռնահանքային ոլորտը զարգացել է անկախացած երկրի հետ միասին՝ հաղթահարելով այդ ճանապարհին բաժին ընկած բոլոր դժվարություններն ու փորձությունները։ Եվ պետության կայացման պատմության առանձնակի դրամատիկ պահերին հանքագործներն ու մետալուրգները մշտապես հուսալի նեցուկ են եղել նրան։ Երկրի հանքերը, բացահանքերը, հանքահորերն ու լեռնային կոմբինատները չեն դադարեցրել իրենց աշխատանքը նույնիսկ գլոբալ տնտեսական ճգնաժամերի բարդագույն ժամանակներում, ապահովելով մարդկանց զբաղվածությունը, հարստացնելով պետական գանձարանը, ամուր արժույթ հայթայթելով երկրի համար:

Հայաստանի համար այս ոլորտի նշանակալիությունն անհնար է թերագնահատել։ Լեռնային կոմբինատներն ավանդաբար զբաղեցնում են երկրի խոշորագույն հարկատուների ցանկի վերին հորիզոնականները՝ ապահովելով Հայաստանի պետբյուջեի մուտքերի պատկառելի մասը: Պղինձը, մոլիբդենը, ոսկին, ցինկը արտահանման լուրջ մաս են կազմում (արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին) հայկական տնտեսության մեջ, և դրանց նշանակությունը մշտապես աճում է։ Սույն թվականի առաջին եռամսյակի արդյունքներով լեռնահանքային արդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 6,6%։

Պատրաստ՝ պատասխանելու մարտահրավերներին

Այս առումով ցուցանշական է «ԳեոՊրոՄայնինգ» (GPM) ընկերությունների խմբի պատմությունը Հայաստանում, որտեղ այն շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան (ԱրՈԿՖ), Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ), իսկ համեմատաբար ոչ այնքան վաղուց՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։ Մանավանդ որ այս տարի ընկերությունում նշում են կրկնակի մասնագիտական տոն, քանի որ հանքագործի և մետալուրգի օրը համընկել է մեր երկրում նրա գործունեության 15-ամյակի հետ։

GPM-ը Հայաստանի շուկա մտավ 2007 թվականի վերջին` ձեռք բերելով կիսագործող վիճակում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ավելի քան 1,5 տարի չգործող Սոթքի ոսկու հանքավայրն ու ԱրՈԿՖ-ն: Նոր սեփականատերը մարեց նախկին սեփականատերերի պարտքերը ՀՀ պետական բյուջեին, ձեռնարկությունների անձնակազմին և մատակարարներին։ Դեռ նոր էին սկսել մտածել, թե ինչպես դուրս գալ ծայրահեղ ծանր վիճակից, երբ ճայթեց 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը ցավոտ հարվածեց գունավոր մետաղների գների համաշխարհային կոնյունկտուրային։ Մինչ ողջ աշխարհում դադարում էին գործել լեռնային կոմբինատները, GPM-ին հաջողվեց արդյունավետ կառավարման միջոցով խուսափել արտադրության կանգից և անձնակազմի կրճատումից: Ավելին, ընկերությունն անմիջապես ձեռնամուխ եղավ հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանն ու իր հայկական ակտիվների մրցունակության բարձրացմանն ուղղված արդիականացմանը։

Այսպես, ԱրՈԿՖ-ում ներդրվեց սուլֆիդային հանքաքարերից ոսկու առավելագույն կորզման «Ալբիոն» ժամանակակից տեխնոլոգիան, ինչը թույլ տվեց առավել քան փոխհատուցել Սոթքից Արարատ ոսկու հանքաքարի երկաթուղային փոխադրման մեծ ծախսերը, շահույթ ապահովել և պահպանել աշխատատեղերը, ինչպես նաև ավելացնել հարկային հատկացումները Հայաստանի պետբյուջե: Առհասարակ պետք է ասել, որ առանց «Ալբիոնի» Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումն իսպառ կկորցներ տնտեսական որևէ իմաստ։ Մինչդեռ GPM Gold-ի արտադրության արդիականացման շնորհիվ հաջողվեց ոսկու արտադրության ծավալը զրո ունցիայից հասցնել տարեկան մոտ 5 տոննայի։

Հաջորդ 10 տարիներին, ընդհուպ մինչև 2019 թվականը, պղնձի համաշխարհային շուկայում հիմնական միտումը գների շարունակական անկումն էր՝ առաջարկի ավելցուկային աճի և Չինաստանի տնտեսության աճի տեմպերի նվազման պատճառով: Ոլորտի հերթական համակարգային ճգնաժամն իրեն երկար սպասել չտվեց՝ հարվածելով 2014-2015 թվականներին: Ըստ էության, այսօր էլ հանքագործներն ու մետալուրգները գործում են գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դաշինքների դիմակայության բարդ պայմաններում: Այսպես. հենց նույն պղնձի բորսայական գները մեկ տոննայի համար 9-9, 5 հազար դոլարից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ընկել են 7 հազար դոլարի։ Սակայն Հայաստանում մինչև տարեվերջ դեռ գործելու է նշյալ ոլորտի լրացուցիչ հարկումը, այսինքն 2021 թվականից սահմանված արտահանման տուրքը երկրից մետաղական խտանյութերի և ֆերոմոլիբդենի արտահանման համար, և միայն 2023 թվականի հունվարի 1-ից այն կչեղարկվի և ուժի մեջ կմտնի հարկավճարի գանձման նոր, ավելի արդար համակարգ։

Չնայած դրան, GPM-ը իրար հաջորդող ճգնաժամերի պայմաններում շարունակել է կայունացնող վարկեր ներգրավել արտադրության արդիականացման նախագծերում, ինչպես նաև սեփական միջոցներն ուղղել ձեռնարկությունների գործառնական աշխատանքին: Կարելի է առանց չափազանցության ասել, որ Հայաստանում ընկերության գործունեության 15-ամյա ողջ պատմությունը եղել է սեփական ակտիվների անխափան շահութաբեր աշխատանքը կազմակերպելու ձգտում՝ պարբերական ճգնաժամերին ցուցաբերվող հակազդեցության պայմաններում: Հայաստանում 15 տարվա աշխատանքի ընթացքում «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը մեր երկրում ներդրել է ընդհանուր առմամբ մոտ 400 մլն դոլար:

Ներդրումներ՝ անդադար ռեժիմով

Այսպես, Ագարակի ՊՄԿ-ն, որը դարձել է Հայաստանում առավել ստրեսակայուն լեռնային կոմբինատներից մեկը, պատվով անցավ ծանրագույն ճգնաժամերի միջով, իսկ ներդրողը, որը 2008-ին գումար է ներդրել ԱՊՄԿ-ում, անցած 15 տարիների ընթացքում հետ չի ստացել ոչ մի ցենտ: Մշտական ճգնաժամերի պայմաններում կոմբինատում ի սկզբանե խնդիր են դրել յուրաժամանակ և համարժեք արձագանքել մարտահրավերներին՝ արդյունավետ աշխատանքի և մրցունակության պահպանման նպատակով:

Անցած տարի այնտեղ ավարտվեց ԱՊՄԿ-ի արդիականացման ներդրումային ծրագրի երկրորդ փուլը՝ ավելի քան 30 մլն դոլար արժողությամբ, որի նպատակն էր արտադրության օպտիմալացումը, արտադրողականության ավելացումը և արտադրանքի ընդհանուր ինքնարժեքի նվազեցումը: Այսպիսով, կոմբինատում ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 90 մլն դոլարի: Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բացահանքի տեխնիկական վերասարքավորում և հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիական վերազինում, ներդրվել են առաջատար արտադրողների սարքավորումներ: Գործարանում իրականացվել է ջարդման բաժանմունքի լայնածավալ վերակառուցում, կառուցվել է աղացման նոր մասնաշենք, տեղադրվել են երկու նոր աղացներ, վերանորոգվել և գործարկվել նոր պոմպակայաններ, վերակառուցվել են մայրուղային խողովակաշարերը: Եվ վերջապես, նախագծի շրջանակներում լուծվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի ներդրման չափազանց արդիական խնդիրը, ինչպես նաև առաջիկա 36 տարիների համար օրակարգից հանվել է պոչամբարի հարցը, որի տարողունակությունն ավելացվել է: Արդյունքում, չնայած համավարակին և 2020 թվականի ռազմական գործողություններին, ԱՊՄԿ-ին հաջողվել է տարեկան 2,7 մլն տոննա հանքանյութի վերամշակումից բարձրացնել արտադրողականությունը մինչև 5 մլն տոննայի:

Ծրագրի համաձայն, շարունակվում են աշխատանքները նաև GPM-ի կողմից համեմատաբար վերջերս ձեռք բերված ԶՊՄԿ-ում, որտեղ ընթացիկ տարում մտադիր են վերամշակել 22 մլն տոննա հանքաքար, ինչը 25%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արդեն հաստատվել են շուրջ 65 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումային նախագծերը՝ ուղղված արտադրության հետագա արդիականացմանը, հին ֆլոտացիոն մեքենաների փոխարինմանը, ավելի արտադրողական սարքավորման տեղադրմանը։

Պետության հիմնարար նեցուկ

Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն են հղել GPM ընկերությունների խմբի թոփ մենեջերները: Ահա թե ինչ է ասել այս առիթով GeoProMining-ի նախագահ Ռոման Խուդոլին. «Հարգելի գործընկերներ։ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մետալուրգի օրվա առթիվ: Լեռնամետալուրգիական ոլորտն իրավամբ համարվում է հայրենի տնտեսության առանցքային, հիմնարար ճյուղերից մեկը, իսկ հանքագործների և մետալուրգների աշխատանքը, որը պահանջում է բարձր որակավորում և պատասխանատու վերաբերմունք գործի նկատմամբ, արժանի հարգանք է վայելում հասարակության կողմից:

Կարեվոր է, որ ոլորտի աշխատողների ներկայիս սերունդը պահպանում է իր նախորդների հիանալի ավանդույթները, լայնորեն օգտագործում կուտակած փորձը, ձգտում է արդյունավետ լուծել դրված խնդիրները: Մենք ձեզ հետ երկար ու բարդ ճանապարհ ենք անցել՝ դիմագրավելով ճգնաժամային բոլոր մարտահրավերներին։ Մեր ակնհայտ ձեռքբերումներից են՝ թողարկման ծավալների, արտադրանքի որակի աճը, հարկային և սոցիալական պարտավորությունների կատարումը պետության առջև, հեռանկարային շուկաների յուրացումը։ Վստահ եմ, որ դուք այսուհետ ևս շարունակելու եք բարեխղճորեն աշխատել, ձգտել մասնագիտական նոր հաջողությունների»։

Գործընկերներին ողջույնի խոսք է հղել նաև ԶՊՄԿ գործադիր տնօրեն, ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը. «Այս օրերին մեր երկրի բոլոր մետալուրգներն ու հանքագործները, և մենք՝ ձեզ հետ միասին, հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներս, արժանապատվորեն և իրավամբ նշում ենք այս հիանալի մասնագիտական տոնը: Բոլոր հիմքերն ունենք դրա համար։ Լեռնամետալուրգիական ոլորտը միշտ եղել է մեր պետության հզորության նեցուկը։ Եվ այսօր էլ այն հայրենի տնտեսության կարևորագույն ու առաջատար մասնահատվածներից մեկն է։ Անկեղծ երախտագիտություն և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այսօր աշխատում են հանքերում ու բացահանքերում, արտադրամասերում և արտադրական հրապարակներում, բոլոր նրանց, ովքեր արդյունահանում, հալում ու մշակում են մետաղը, յուրացնում և ընդլայնում արտադրությունը, և բոլորին, ովքեր կապված են դժվարին, բայց այնքան պատվաբեր՝ Մետալուրգի մասնագիտության հետ։ Սրտանց մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարօրություն, լավատեսություն, հաջողության հավատ, բարգավաճում և աշխատանքային նոր ձեռքբերումներ»։

Գործընկերներին դիմել է նաև ԳՊՄ Գոլդ ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի ԳՈԳՈՏԻՆԸ. «Այսօր մենք ավանդաբար նշում ենք Մետալուրգի օրը, հիրավի արժեքավոր տոնն այն մասնագետների, որոնք օգտակար շատ բան են անում իրենց պետության համար։ Միայն ոգով զորեղ մարդիկ կարող են հաջողությամբ աշխատել մետաղի հետ, չվախենալ բարձր ջերմաստիճաններից, որոնք կարող են վտանգավոր լինել: Մաղթում եմ նախանշված նպատակների իրականացում և հաջող առաջընթաց ճիշտ ուղղությամբ, քանզի ձեր բնավորությամբ դուք կարող եք հասնել զարմանալի բարձունքների։ Թող առողջությունն ու լավ իմունիտետը անպայման պահպանվեն, քանի որ միայն այդ դեպքում կարելի է իրականացնել առկա նպատակներն ու խնդիրները և իմանալ, որ բոլոր գաղափարները հաջողությամբ կիրագործվեն»։

Основная тема:
Теги: