2022-07-15 16:49
Լրատվական գործակալություններ
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բթրնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ուիլյամ Բըրնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Մեր տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։
Այս պահին պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել ո՛չ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։