ԽԵԼԱԳԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔ Է. ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ` ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր դատարանի նիստերի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրաձայնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց կոնկրետ դատավորներ, դատախազներ ու քննիչ անտեսել են, որովհետև կալանքի ֆետիշ են ապահովում։ Այս տեսակետը հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետև քննիչը գտել էր, որ պետք է արգելի: Պատկերացրեցի՞ք` այսքան ամիս արգելել են: Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք` կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջեցնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդևանյանը։