Ադրբեջանը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է Արցախի վերաբերյալ խոստումները չկատարելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն խոստացել էր հասնել նրան, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղից, հաղորդում է РБК-ն և հավելում, որհամաձայնագրի պայմանների չկատարման դեպքում, ըստ Ալիևի, Ադրբեջանը պատասխան կտա:
«Հայաստանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրով Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, խնդիրը հնարավոր չէ լուծել նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարության խոստումը ստանալուց հետո»,- Ալիևի խոսքերը մեջբերել է իր մամուլի ծառայությունը։
Ալիևը պարզաբանել է, որ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի առկայությունն է, որոնք, ըստ պայմանավորվածությունների, պետք է հեռանան տարածաշրջանից։ Այս հարցում Բաքվում խոստում է տվել ՌԴ ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
«Այսօր սկայան, արդեն հուլիսի կեսն է, և այս հարցը դեռ լուծված չէ»,- ասել է Ալիևը։
News.am