2022-07-17 12:01
Լրատվական գործակալություններ
Թբիլիսիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Թբիլիսիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկու նախարարների դեմ առ դեմ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել։
Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, տրանսպորտի հետ կապված և այլ հարցեր։
News.am