2022-07-18 14:04
Լրատվական գործակալություններ
Ստոլտենբերգը բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարարի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում աելով դաշինքի մամուլի ծառայությանը։
Հանդիպման օրակարգի մասին չի հաղորդվում։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բայրամովը հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Վաշինգտոնն ու Բաքուն մտքեր են փոխանակել ընթացիկ տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ուղղությունների վերաբերյալ:
Sputnik Արմենիա