2022-07-18 16:30
Լրատվական գործակալություններ
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը օգոստոսին է
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում:
Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Նշվում է, որ հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա:
Aysor.am