2022-07-18 18:57
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն պատժամիջոցների նոր ցանկում ներառել է ՌԴ փոխվարչապետին ու ևս 47 մարդու
ԵՄ–ի պատժամիջոցային նոր ցանկում 48 մարդ է հայտնվել, այդ թվում` ՌԴ փոխվարչապետն ու մարզային քաղաքական գործիչներ, ինչպես նաև 9 կազմակերպություն, որոնց թվում է նաև Սբերբանկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«ԵՄ–ի պատժամիջոցային ցանկում կավելացվի ևս 48 մարդ և 9 կազմակերպություն, այդ թվում` ՌԴ փոխվարչապետներից մեկն ու մի քանի մարզերի քաղաքական առաջնորդներն ու Սբերբանկը», – ասել է Սիյարտոն։
Sputnik Արմենիա