Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Թբիլիսիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին Բորելը գրել է իր «Թվիթերում»։

«Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում. ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացման և հաշտեցման կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով», - գրել է նա։

Sputnik Արմենիա