2022-07-19 13:21
Լրատվական գործակալություններ
0
Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՄԲՈՂՋ ԱՍԵԼԻՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՑԻՔ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԹՈՂ ԻՐԵՆՑ ԳԼԽԻ ՃԱՐԸ ՏԵՍՆԵՆ
«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արմեն Գրիգորյան. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»։
Էս էն «ԱԽՔ» կոչվածն է... Իր հայտարարությունից ըստ էության բխում է, որ եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի, քանզի «ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն»։
Ընդհանրապես սրա հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն։
Հ.Գ. «Հարսանիք Շուշիում» օպերացիա անողը...»։