Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են երեք երկրների ղեկավարները՝ սիրիական կարգավորման Աստանայի գործընթացի երաշխավորները, համատեղ հայտարարություն է ընդունվել, հայտնում է RT-ն։

«Սիրիական կարգավորման աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպումն իսկապես օգտակար էր և շատ բովանդակալից։ Գործնական և կառուցողական մթնոլորտում մենք պարոն Ռայիսիի և Էրդողանի հետ ըստ էության քննարկել ենք Սիրիայի հարցում մեր համագործակցության առանցքային ասպեկտները»,- ասել է Պուտինը գագաթաժողովից հետո։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։

«Ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատվել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հանձնառությունը՝ ի շահ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայուն և կենսունակ կարգավորմանը»,- հայտարարել է նա։

News.am