Դավիթ Բաբայան․ Մշակութային ցեղասպանությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հուլիսի 19-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում կայացած «Արցախի մշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովին։ Ներկայացրել եմ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։

Մշակութային ցեղասպանությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը և պարզապես ագրեսիա չէ մեկ կոնկրետ ազգի և նրա նյութական ու հոգևոր ժառանգության դեմ: Սա հանցագործություն է մարդկության, նրա անցյալի, ներկայի և ապագայի դեմ, և եթե համապատասխան արձագանք չլինի, հետևանքները աղետալի կլինեն ողջ համաշխարհային հանրության համար»։

Shabat.am