Նարեկ Մանթաշյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Դատարանի որոշման հրապարակումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Yerevan Today