Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Վերջիններս քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարները արձանագրել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին սթ փետրվարի 22-ին ստորագրված հռչակագրի համատեքստում երկկողմ համագործակցության զարգացումը։

Կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային թեմաների , ներառյալ՝ Հայաստանի և Ադրեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների դրույթներին համապատասխան աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

News.am