Նադեին Ռաևսկի․ Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻՋՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ

«Հայաստանը Ադրբեջանի միջով դեպի Ռուսաստան երկու ճանապարհ ուներ մեկը Նախիջևանով․․․Սյունիքի միջով սահմանի երկայնքով, ապա՝ Իրանի հետ սահմանի երկայնքով և մինչև Բաքու։ Սա առավել էական մայրուղի է, որով հնարավոր էր ավելի խոշոր բեռներ տեղափոխել։ Երկրորդը Վրաստանի և նորից Ադրբեջանի միջով էր և կապում էր ռուսական ճանապարհների հետ։ Սա կոնֆլիկտից առաջ և խորհրդային ժամանակաշրջանում։ Ի դեպ, երկրորդ ճանապարհն այդքան էլ հուսալի չէ։ Տեխնիկական հարցերը, իհարկե, լուծվում են կապիտալ ներդրումներով, հավելյալ շինարարությամբ, ենթակառուցվածքների կատարելագործմամբ և այլն։ Սա մի ամբողջ համալիր է, որը կողմերը կարող են լուծել շահագործման սկզբից»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա խոսքով՝ այս հարցում թուրքերի համար չափազանց կարևոր է քաղաքական բաղադրիչը, քանի որ նրանք, իբրև թե, լուծարում են հայկական սեպը, որն իրենց հասկացողությամբ խախտել է թյուրքական աշխարհը և անջատել Թուրքիան այլ թյուրքալեզու պետություններից։ «Բայց ի՞նչ է ստանում Հայաստանը սրանից։ Գրեթե ոչինչ։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է նախատեսվում ճանապարհը: Երևանից գնում է Նախիջևան, մինչև Սյունիք, Սյունիքի միջով և սահմնի երկայնքով՝ մինչև Բաքու։ Սյունիքից Բաքու մոտ 500 կմ է, որքան հասկացա։ Ավելին, կան մայրուղիներ, որոնք տանում են դեպի Ռուսաստան, դրանք արդյունավետ են։  Վերականգնման ենթակա է նաև հյուսիսային ճանապարհը, որի մասին լռում են։ Բայց սրանք ընդամենը տեխնիկական հարցեր են։ Այստեղ կա նաև քաղաքականություն։ Փաստ է, որ միակողմանի խաղը երբեք չի կարող միանշանակ հաջողություն ունենալ»,-ընդգծեց ռուս փորձագետը։

Ըստ նրա՝ Հայաստանը նույնպես պետք է ստանա իր դրական արդյունքները, օգուտ քաղի ճանապարհների օգտագործումից։

«Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել, որ իր բեռները չեն թալանվի, օրինակ, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան անցնելիս։ Կարո՞ղ է Հայաստանը վստահ լինել ուղևորների անվտանգության համար։ Առայժմ դժվար է ասել: Ես այնքան էլ վստահ չեմ, ավելի ճիշտ՝ բոլորովին վստահ չեմ, որ Ադրբեջանն ի վիճակի է ապահովել թե՛ հայկական բեռների, թե՛ հայ ուղևորների անվտանգությունը»,-ընդգծեց քաղաքագետը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ Սյունիքով անցնող երթուղին հսկելու են ԱԴԾ սահմանապահ զորքերը, ուստի վստահ պետք է լինել, որ անվտանգությունն ապահովված կլինի։

«Ինչ վերաբերում է մայրուղու մնացած հատվածին, ես չեմ տեսնում այս հարցի շուրջ բանակցություններ կամ նույնիսկ բարձրաձայնում հայկական կողմից, կամ այլ պետությունների և գործընթացի մասնակիցների կողմից։ Այսինքն՝ դժվար հարց է լինելու և չափազանց բարդ»,-ասաց փորձագետը։

«Հայկական կողմը, տրամաբանորեն, պետք է պնդի բոլոր միջանցքների աշխատանքի վերսկսումը։ Հակառակ դեպքում Հայաստանի և աշխարհի միջև լիարժեք հաղորդակցություն չի լինի։ Ինչ վերաբերում է Թուրքիայի վճռականությանը, այո, դա ցույց է տալիս այս վճռականությունը։  Մանրամասն, այսպես թե այնպես, մենք անընդհատ լսում ենք թե՛ Հայոց ցեղասպանության ժխտումը, թե՛ այն, որ կարիք չկա բարձրաձայնել այդ հարցը։ Ցեղասպանության հարցը պատմաբանների դաշտ տեղափոխելը  ճիշտ չէ։ Ըստ իս՝ կան բավարար ապացույցներ, որ այդ հանցագործությունը կազմակերպվել է օսմանյան պետության կողմից և ղեկավարվել է այս պետության կողմից»,- ասաց նա։

News.am