ԿՀՎ ղեկավար․ Պուտինը «չափազանց առողջ է»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չափազանց առողջ է»,- ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը՝ հերքելով արևմտյան ԶԼՄ-ների կողմից ակտիվորեն տարածվող համառ լուրերն այն մասին, որ ՌԴ նախագահն անբուժելի հիվանդ է:

Ելույթ ունենալով Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ՝ Բերնսը նշել է, որ իր հայտարարությունը «հետախուզության պաշտոնական հետևությունը» չէ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նրա դիրքորոշումը, Բըրնսի մեկնաբանությունը կարող է թուլացնել Պուտինի հակառակորդների հույսերն առ այն որ Ռուսաստանի կործանումը մոտ է, գրում է Politico-ն։

«Որքանով մենք կարող ենք դատել, նա չափազանց առողջ է»,- ասել է նա՝ պատասխանելով Պուտինի առողջական վիճակի մասին հարցին։

News.am