Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ կոալիցիայի գծով կարևոր դաշնակիցները բոյկոտել են վստահության վոտումը՝ ազդարարելով արտահերթ ընտրությունների հավանականության և Իտալիայի ու Եվրոպայի համար կրիտիկական պահին անորոշության շրջանի վերականգնման մասին, գրել է AP-ը։

Դրագին հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահ Սերջիո Մատարելային Քվիրինալյան պալատում առավոտյան հանդիպման ժամանակ։ Մատարելայի գրասենյակում ասել են, որ նախագահն «ի գիտություն է ընդունել» հրաժարականն ու Դրագիի կառավարությանը խնդրել է մնալ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

Դրագիի աջերի, ձախերի և պոպուլիստների կոալիցիոն կառավարությունը հինգշաբթի մերժել է նորից միավորվելու նրա կոչը, որպեսզի ավարտի օրենսդիր մարմնի լիազորությունների ժամկետը և ապահովի համավարակից հետո վերականգնման ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

News.am