Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը հեռացել է Դատավորների միությունից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Տեղեկությունը հաստատել է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Պատճառների մասին դիմումում նշված չէ։

Նշենք՝ դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը կայացրել էր Արուսյակ Ալեքսանյանը։

Aysor.am