Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐ Է, ԵՎ ՆՐԱ «ԱՊԱՔԻՆՈՒՄԸ» ԳԵՐԽՆԴԻՐ Է ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար:Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը.

«Արցախի ճակատագրից է կախված ողջ #հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանականն սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։

«Փաստինֆո»