2022-07-22 20:28
Լրատվական գործակալություններ
Արսեն Բաբայան․ Քաղբանտարկյալ Միկա Բադալյանին պետք է անհապաղ ազատ արձակել
Միքայել Բադալյանի հետազոտությունը «Հանրապետական» հիվանդանոցում ավարտվեց: Ախտորոշումը հրապարակել չեմ կարող, քանի որ օրենսդրությամբ չի թույլատրվում, հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Իշխանությանը կոչ եմ անում քաղբանտարկյալ Միկա Բադալյանին անհապաղ ազատ արձակել: Արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է: Համոզված եմ, որ առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և նա ունի հատուկ խնամքի կարիք»,- գրել է Արսեն Բաբայանը Տելագրամի իր էջում։
Հիշեցնենք՝ այսօր կտրուկ վատացել է «Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգեր, հասարակական գործիչ Միքայել Բադալյանի առողջական վիճակը։ Բադալյանը կալանավայրից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Aysor.am