Դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել է հերքել զրպարտչական տեղեկությունները

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատարանը Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել «Նյուզ ԷյԷմ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները։ Գրառման մեջ ասվում է

Դատավորներին, որպես Հայաստանում արդարադատությունը բռնաբարածներ որակած Ստյոպա Սաֆարյանի դեմ News.am-ի կողմից ներկայացված հայցը բավարարվել է, վճռվել է Ստյոպա Սաֆարյանին «Facebook.com» սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակայնորեն հերքել 29.07.2019 թվականին հրապարակված «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները և հրապարակել վճիռը, միաժամանակ վճռվել է Ստյոպա Սաֆարյանից հօգուտ Հայցվորի բռնագանձել 500,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում: