«Հրապարակ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի։ Սրանով է պայմանավորված, որ նա վարչապետից մի քանի անգամ ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում և կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։

Տպավորություն է, թե պետության թիվ մեկ և հատկապես` աշխատող պաշտոնյան ինքն է։ Երեկ էլ կառավարության պաշտոնական էջով հաղորդեցին, որ նա «ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին»:

Նման տեքստ ՀՀ նախագահի կամ վարչապետի մասին են սովորաբար տարածում. «Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր»։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ «թեժ աշնանն» ընդառաջ, Փաշինյանը որոշել է կառավարությունում փոխատեղումներ անել: Թերևս, Հարությունյանը հույս ունի, որ իրականություն կդառնա իր երազանքը։ Դե, իսկ աշխատակազմի ղեկավարի աթոռին հավակնում է նրա տեղակալը, որի հիմնական աշխատանքն իշխանական մամուլը և ֆեյքերին կառավարելն է»:

News.am