2022-07-25 08:45
Լրատվական գործակալություններ
Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին տեղյակ է Ֆրանսիայի նախագահը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես տեղյակ է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Փափազյանն այդ մասին հայտնել է «Հրապարակ» թերթին։
Պարբերականը նրան հիշեցրել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասածը, թե Փափազյանի գործունեությունը բարյացակամ չի եղել Հայաստանի հանդեպ:
«Սինանյանի ասածը իրականությանը չի համապատասխանում: Նա ինքն ասաց, որ չի կարող արտահայտվել բուն պատճառների մասին, թե ինչ պատահեց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղյակ է արդեն: Ստիպված պետք է լինեն պատասխան տալ»,- արձագանքել է Փափազյանը։
Sputnik Արմենիա