Հայտնի է` որ երկրում կանցկացվի «Եվրատեսիլ-2023» մրցույթը
«Եվրատեսիլ» մրցույթը 2023 թվականին կանցկացվի Մեծ Բրիտանիայում։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը։
«Ցավոք, հաջորդ տարվա միջոցառումը չի կարող անցկացվել Ուկրաինայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, EBU-ն մի շարք տարբերակներ է դիտարկել հաղթող հեռարձակողի հետ»,- ասվում է միության հայտարարության մեջ։
Քաղաքը, որտեղ կկայանա մրցույթը, կընտրվի առաջիկա ամիսներին։ «Եվրատեսիլ-2023»-ի անցկացման օրն ավելի ուշ կհայտարարվի։
«Ուկրաինան՝ որպես «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիր, նույնպես մեխանիկորեն կմասնակցի առաջիկա մրցույթի մեծ եզրափակիչին», - ասել են կազմակերպիչները։
Նշենք, որ հունիսին Եվրոպական հեռարձակողների միությունը որոշեց «Եվրատեսիլ-2023»-ը չանցկացնել Ուկրաինայում: Որպես այլընտրանք դիտարկվում էր Միացյալ Թագավորությունը, քանի որ այդ երկրի ներկայացուցիչները «Եվրատեսիլ-2022»-ում զբաղեցրել էին երկրորդ տեղը։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ-2022»-ի հաղթող էր ճանաչվել ուկրաինական «Kalush Orchestra» խումբը։
Sputnik Արմենիա