2022-07-25 17:27
Լրատվական գործակալություններ
Շարմազանով․ ՀՀԿ-ն որևէ պաշտոնի չի ուզում
ՀՀԿ-ն որևէ պաշտոնի չի ուզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ շատ քաղաքացիների մոտ տպավորություն է, թե ընդդիմությունը պայքարում է իշխանության և փողի համար։
«Մեզ պաշտոններ պետք չեն։ Այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) սահմանափակեց Հայ առաքելական եկեղեցու դերն ու պատերազմ բերեց։ Նա պատերազմի մեղավորն է՝ իր քաոսային, անզուսպ և վտանգավոր էմոցիոնալ հայտարարություններով»,-ասաց Շարմազանովը։
News.am