Լարիսա Ալավերդյան․ Արմեն Գրիգորյանի մահը դատավճիռ է գործող իշխանության համար
Դատարանի դահլիճում հասարակական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը դատավճիռ է գործող իշխանության համար, և այդ դատավճիռը վերջնական է։ Դա անպայման ուժի մեջ կմտնի։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ դատարանի դահլիճում Գրիգորյանի մահը պատահական չէ։ Նրա կարծիքով, այս իշխանության ցինիզմն անցել է բոլոր շրջանակներն ու սահմանները։
«Իշխանությունների իրավական ցինիզմը ծնում է ժողովրդի բացասական վերաբերմունքը իրավունքի նկատմամբ, որպես այդպիսին»,- ասաց Ալավերդյանը՝ մեջբերելով ռուս հայտնի դիվանագետ Վլադիմիր Լուկինին։
Նախկին օմբուդսմենը համոզված է՝ ժողովուրդը չպետք է ենթարկվի նման ցինիզմին ու վարակվի դրանով
«Որոշումներ կայացնելիս մենք պետք է հիշենք, որ Գրիգորյանը մահացավ հանուն Հայաստանի անկախության և նրա միջազգային սուբյեկտայնության»,- ընդգծեց իրավապաշտպանը։
News.am