ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման դադարեցման հնարավորությունը
ՌԴ ԱԳՆ-ն հետևում է Եվրոպայի հայտարարություններին և գործողություններին՝ ռուսների համար Շենգենյան վիզաների տրամադրման հետ կապված և չի բացառում դրա դադարեցման հնարավորությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է գերատեսչության հյուպատոսական բաժնի տնօրեն Իվան Վոլինկինը։
Նա նշել է, որ նախարարությունը ֆիքսում է «Եվրոպայից եկող կոչերը», որոնք հնչեցվում են «օդիոզ քաղաքական կամ հասարակական գործիչների՝ ռուսաֆոբների կողմից»։ Բայց հայտարարություններից բացի, կան նաև կոնկրետ գործողություններ. օրինակ՝ «գրեթե ամբողջությամբ կասեցվել է ՌԴ քաղաքացիների համար վիզայի մշակումը Ռուսաստանում տեղակայված Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հաստատություններում», նշել է դիվանագետը։
«Շենգենյան մյուս անդամ երկրների հետ հյուպատոսական կապերի արմատական դեգրադացման դեպքում հնարավոր չէ բացառել նույնիսկ անհավանական թվացող սցենարները»,- նախազգուշացրել է Վոլինկինը:
News.am