«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2021 թվականի ստեղծագործությունների մրցույթ հետևյալ անվանակարգերում

1) Գրականություն(անհրաժեշտ է ներկայացնել գրքի 2 օրինակ),

2) Կերպարվեստ,

3) Թատերական արվեստ,

4) Հայագիտություն (անհրաժեշտ է ներկայացնել գրքի 2 օրինակ),

5) Լրագրություն

6) Քանդակագործություն

7) Գեղարվեստական լուսանկարչություն

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս` առանց տարիքային սահմափակման:

Մրցույթին մասնակցել ցանկացողները 2021 թվականին իրենց հեղինակած աշխատանքները կարող են ներկայացնել հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 10-ը Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ. ` 010-55 26 32, 010-57 02 83)։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն

Теги: