Փաստաբան․ Հանձնանարություն ունեն՝ ռեկետ անելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սա 2018-ին սկսված և շարունակվող մասկի շոուն է. 4 տարի շարունակ քննվող քրգործով որևէ փաստական տվյալ չեն հայտնաբերել չարաշահումների հետ կապված: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արկադյա Գևորգյանը՝ անդրադառնալով այսօր «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում ոստիկանության 6-րդ վարչության աշխտայկիցների կողմից իրականացրած խուզարկությանը:
«Այս գործողությունները կառավարության հայտնի նիստի հետևանքներն են, որտեղ վարչապետն ասաց, որ «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանն ավարտվել է: Հիմա էլ համակարգիչ ու կրիչներ են փնտրում: Ես ասացի՝ հարգելի քննիչ, եթե համակարգիչ ու կրիչ էր պետք, ասեիք՝ մենք կբերեինք, իմաստը ո՞րն է խուզարկություն անելու, մտնեն դուռը ջարդեն:
Իրականում իրենց ոչինչ չի հետաքրքրում, այստեղ հանցագործության մասին խոսք չկա: Ընդամենը ինչ-որ մակարդակում ասվել է՝ էստեղ գումար կա, պետք է այդ գումարը քերել: Հիմա այդ գործընթացի մեջ են: Աստված իրենց հետ»,-ասաց փաստաբանը:
Նա հիշեցրեց, որ երբ տարիներ առաջ քրգործը հարուցվել է, խոսքը մեկ միլիարդ դրամի չարաշահման մասին է եղել. «Հիմա 4 տարի հետո թող բերեն ցույց տան, թե այդ 1 մլրդ-ը որտեղ է: Ձևական մարդկանց նշանակել են մեղադրյալներ, մի քրգործից մեկ այլ քրեական գործ են անջատում, տեսնում են բան դուրս չի գալիս, նույն փաստական տվյալներով, նույն անձանց մասնակցությամբ, նույն գործողությունների վերաբերյալ նոր գործ են հարուցում: Մի դեպքում գրված էր «կեղծ կատարողական ակտեր», իկ նոր գործում գրված է՝ «կեղծ փաստաթղթղեր»: Նոր մեղադրանք են առաջադրել և ընկերության համահիմնադիրներից Ալեքսան Զաքարյանին կալանավորել են:
4 տարի ոչինչ չհայտնաբերելուց հետո ինչ-որ մեկն անանուն նամակ է ուղարկել ՔԿ նախագահի անունով, որ այ Ալեքսան Զաքարյանը մեզ ճնշում է: Ոչ անուն կա, ոչ ստորագրություն ու ամսաթիվ կա: Ի պատիվ առաջին ատյանի դատարանի, այդ փաստաթուղթը որևէ արժեք չունեցավ անձին կալանավորելու համար: Բայց վերքննիչ դատարանն իր դատական ակտում հղում է արել այդ անանուն նամակի վրա:
Անձը գալիս ասում է՝ Ալեքսան Զաքարյանը X և Y անձանց ներկայությամբ ասել է, որ ինձ կվնասի, և այդ անձի հիման վրա Ալեքսան Զաքարյանին ձերբակալում են տանում են հարցաքննության: Մենք ասում ենք՝ մի հատ էդ X-ին ու Y-ին հարցաքննեք, տեսեք նման բան եղե՞լ է: Ընդ որում, նրանցից մեկն իր հարազատ եղբայրն է լինում: Մարդիկ հերքում եմ, ասում են՝ ոչ, նման չի եղել: Հիմա այդ նույն անձը Պողոս Պողոսյան տելեգրամյան ինչ-որ սպառնալիք է ստացել, եկել քննիչի մոտ ցուցմունք է տվել, որ դա Ալեքսան Զաքարյանն է: Սա է ողջ եղելությունը»,-ասաց Արկադյա Գևորգյանը:
Դիտարկմանը, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, որ «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, և դրան հաջորդում է նման խուզարկություն, արդյոք այստեղ կապ չկա, փաստաբանն ասաց. «Բոլորի համար ակնհայտ է, որ հենց այդպես է, բայց քանի որ մենք որդեգհրել ենք բացառապես իրավական հարթության մեջ աշխատելու մոտեցում, զերծ մնանք քաղաքական որևէ գնահատական տալուց: Բայց ինքնին կառավարության նիստում այդ հայտարարությունը, դրանից հետո Ալեքսան Զաքարյանին կալանավորելը և այսօր էլ այս մասկի շոուները, չեն կարող իրար հետ տրամաբանական կապ չունենալ: Եթե ուզում են ընկերությունը փակել, թող ասեն, ու 530 հոգին, որ էսքան տարի բարձր աշխատավարձ էին ստանում, դառնան գործազուրկ, իսկ այն համակարգը, որ ստեղծվել է Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների ջանքերի շնորհիվ, այսօր պետությունը զրո դրամ ներդրում անելով դարձել է այդ համակարգի սեփականատերը:
Այսօր «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հաշիվների վրա կալանք է դրված, հիմնադիրների անշարժ գույքերի վրա կալանք է դրված: Ինչքա՞ն պետք է այս ապօրինությունը տևի: Եթե հիմնավոր է մեղադրանքը, ինչո՞ւ չեն ուղարկում դատարան:
Այս գործով 4 փորձաքննություն նշանակվել է, ստացվել են եզրակացություններ: Առաջին փորձաքննության արդյունքում հետևյալ ձևակերպումն էին տվել, եթե նախաքննությամբ կհիմնավորվեն այս-այս հանգամանքները, ապա կդիտվի, որ պետությանը պատճառվել է 210 մլն-ի վնաս: Իսկ եթե չեն հիմնավորվի այդ հանգամանքները, նշանակում է՝ պետությանը որևէ վնաս չի պատճառվել:
4-րդ փորձաքննության եզրակացությամբ նշվել է, որ պետությանը զրո դրամ վնաս է պատճառվել: Քննչական մարմինն իմանալով, որ այսպիսի արդյունք է ստացվել, չեն գնում փորձագիտական հիմնարկից այդ եզրակացությունը վերցնելու: Քանի որ ես ենթադրում եմ, որ քննչական մարմինը հանձնարարություն է ունեցել որոշակի կոնկրետ գումար վերցնելու այս ընկերությունից, ռեկետ անելու, երկրորդ անգամ նշանակում են այդ նույն փորձաքննությունը:
Նույնիսկ բաց տեքստով ասում են՝ բերեք 500 մլն դրամ գումար տվեք, Ալեքսան Զաքարյանը դուրս կգա, էլ անանուն մեկի վրա ճնշում չի գործադրի: