2022-07-27 09:00
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն կարող է վերանայել պարարտանյութերի և սննդի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԵՄ-ն կարող է վերանայել պարարտանյութերի և սննդի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ համաշխարհային արտահանման շղթաները պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները համաշխարհային շուկայում ապրանքների գների բարձրացման պատճառ չեն, գրում է «Կոմերսանտը»։
«Եթե կա որևէ դրույթ (պատժամիջոցների), որը կանդրադառնա Ռուսաստանից արտահանման վրա, իհարկե, մենք դա կուսումնասիրենք և կվերացնենք՝ արտահանման շղթաների պահպանման համար։ Մենք, անկասկած, կվերահսկենք դա և կզգուշացնենք օպերատորներին»,-ասել է Բորելը։
News.am