Ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը (ուղիղ եթեր)
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում այսօր՝ հուլիսի 27-ին, ընթանում է դատավորների ընդհանուր ժողովը։
Օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց։
Ավելի վաղ դատավորների ընդհանուր ժողովի առնչությամբ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե շատ դատավորներ որոշել են բոյկոտել և չգնալ ժողովին։ Հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներին խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետևել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում: Ավելին՝ դատավորների մի մասն էլ նշել է, որ արձակուրդում է և ներկա չի լինելու ժողովին:
News.am