2022-07-27 14:46
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Շահիդը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Հիշեցնենք, որ երեկ Շահիդը հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը:
Հուշամատյանում Աբդուլա Շահիդը գրել է, որ ցնցված է թանգարան այցելությունից և շատ շնորհակալ է ջերմ ընդունելության համար։
Sputnik Արմենիա