Ղազախստանի նախագահը Վրաստանին առաջարկել է «դարպաս դեպի Կենտրոնական Ասիա»
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմատր Տոկաևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նուր Սուլթանում հանդիպման ժամանակ քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը։ Ղազախստանը Վրաստանին առաջարկել է «դարպաս դեպի Կենտրոնական Ասիա», հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել տրանսպորտային-լոգիստիկ փոխգործակցությանը։ Նշվել է, որ երկրները Անդրկասպիական միջազգային տրանսպորտային երթուղու գործընկերներ են։
«Ես եկել եմ կարևոր ուղերձով։ Մենք շահագրգռված ենք երկկողմ փոխգործակցության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման հարցում»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է, և երկրները «մեծ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու համար»։
Իր հերթին, Տոկաևը նշել է երկկողմ համագործակցության զարգացումն ու համատեղ ջանքերի միավորմանա կարևորությունը։ «Մեզ կապում են բարեկամական սերտ կապերը։ Մեր խնդիրն է ամրապնդել և զարգացնել մեր բարեկամական հարաբերությունները»,-նշել է նա։
Ավելի ուշ Twitter-ի իր էջում Ղարիբաշվիլին հայտնել է, որ Տոկաևի հետ հանդիպումն արդյունավետ էր։
News.am