«ՀայՓոստը» շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված հայկական ֆիլմերին ու մուլտֆիլմերին

2022 թ. հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային:

800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին:

Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված կինոժապավենի տեսքով:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են «Հարսնացու հյուսիսից» և «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

2022 թ. հուլիսի 29-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:

200 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հատված «Պինգվին Վինը» հայկական մուլտֆիլմից (ռեժիսոր՝ Ստեփան Անդրանիկյան), որը նկարահանվել է 1972 թվականին:

Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԸ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

1Lurer.am