2022-08-15 16:46
Լրատվական գործակալություններ
Պուտինը ցավակցություն է հայտնել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ Երևանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը։
«Խնդրում եմ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին», - ասված է Պուտինի հեռագրում։
Aysor.am