2022-08-15 16:48
Լրատվական գործակալություններ
Վրաստանի ԱԳՆ–ն ցավակցում է «Սուրմալուում» մահացածների ընտանիքներին և հարազատներին
Վրաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում մահացածների ընտանիքներին և հարազատներին։
«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին և այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հայ բարեկամներին», - ասվում է Վրաստանի ԱԳՆ–ի` Twitter–ում հրապարակված հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա