Բաբայան․ Եթե կարեկցանքը ցուցադրական է, այս հասարակությունն առերեսվելու է լուրջ խնդիրների

Ազգի առողջ իմունային համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը վշտերի և ողբերգությունների հանդեպ կարեկցանքն է։ Այստեղ հիմնականը այս կարեկցանքի անկեղծության աստիճանն է:

Այս մասին գրում է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ շարունակելով.

«Եթե կարեկցանքը ցուցադրական է, այսինքն, անկեղծության աստիճանը ցածր է կամ իսպառ բացակայում է, ուրեմն այս հասարակությունն առերեսվելու է լուրջ խնդիրների։ Այն կամ դատապարտված է, կամ ուշքի գալու համար անհրաժեշտ են ուժեղ ցնցումներ, ասել է թե՝ շոկային թերապիա»։

Verelq.am