2022-08-16 11:34
Լրատվական գործակալություններ
0
Իրանն ուղարկել է պատասխանը ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին
Իրանի իշխանությունները միջուկային գործարքը վերականգնելու առաջարկների պատասխանն ուղարկել են Եվրամիությանը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյային։ Հաղորդագրության բովանդակությունը հայտնի չէ։
Նշվում է, որ պատասխանը փոխանցվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, ով օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին էր ներկայացրել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀԾԾ) վերականգնման համաձայնագրի իր նախագիծը:
Հաղորդվում է, որ Թեհրանը երկու օրվա ընթացքում սպասում է Բրյուսելի պատասխանին:
News.am