Պուտին․ Ռուսաստանը կապահովի իր ազգային շահերն ու դաշնակիցների պաշտպանությունը

Ռուսաստանը կապահովի իր ազգային շահերն ու դաշնակիցների պաշտպանությունը և կամրապնդի իր զինված ուժերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նախկինի պես Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է իր դաշնակիցներին, գործընկերներին և կատարելագործում միջազգային անվտանգության գործող մեխանիզմներն ու նորը ստեղծում, ամրապնդում ազգային զինված ուժերն ու անվտանգության այլ կառույցներ։ Մենք կշարունակենք ապահովել մեր ազգային շահերը և պաշտպանել մեր դաշնակիցներին, քայլեր ձեռնարկել ավելի ժողովրդավար աշխարհի կառուցման համար, որտեղ ապահովված են բոլոր ազգերի իրավունքները»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը նպատակաուղղված խախտում է եվրոպական անվտանգության համակարգը։ ԱՄՆ-ն, նրա խոսքով, կոպտորեն միջամտում է ինքնիշխան պետությունների ներքին գործերին, սադրանքներ և պետական հեղաշրջումներ կազմակերպում և ստիպում պետություններին ենթարկվել իր կամքին։

News.am