Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ Է ԻՐԱԿԱՆ ՌՈՒՄԲԸ, ՈՐ ԴՐՎԱԾ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՏԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի և իր ոհմակի գոյությունը կենսական սպառնալիք է հայ ժողովրդի համար։ Նիկոլն է իրական ռումբը, որ դրված է հայ ժողովրդի տակ, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանն իր խորինցվակցություններն է հայտնել «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների ընտանիքներին, հարազատներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
«Այս դեպքերն իրոք ողբերգական են։ Կրկին անգամ ապացուցվում է, որ չունենք պետություն», - նշել է նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ողբերգական դեպքից հետո կոորդինացիոն շտաբը, որը պետք է առաջին հերթին ստեղծվեր ու զբաղվեր փրկարարական, որոնողական աշխատանքներով, ստեղծվել է պայթյունից 27 ժամ անց միայն։
«Մարդկանց ցավը, վիշտը շահարկելը, դրա ֆոնի վրա նկարվելը, դրանից PR անելը դարձել է Նիկոլ Փաշինյանի «ֆիրմային» ձեռագիրը։ Անցել է երկու օր, պետությունը նոր որոշեց, որ սգո օր է հայտարարելու, երբ որոնողական աշխատանքները ավարտվեն, այն էլ՝ իմ այդքան բարձրաձայնելուց հետո»,-նշել է Աշոտյանը։
Նրա խոսքով՝ բոլոր ուղղություններով ու բոլոր ոլորտներում է զգացվում պետության բացակայությունը։ Ցավալի վիճակ է նաև բանակում․ վերջին մեկ շաբաթում բանակում 5 մահ է գրանցվել՝ ոչ պատերազմական գործողությունների պատճառով։
«Անգամ եռամսյա հավաքները, որոնք մատուցվում էին, իբր, որպես հասարակության, պետության անվտանգությունը ամրապնդող հատուկ ուսումնական վարժանքներ, բերեցին մի շարք զոհերի։ Դա պատահականություն չէ, դա այլևս օրինաչափություն է։ Նիկոլ Փաշինյանի և իր ոհմակի գոյությունը կենսական սպառնալիք է հայ ժողովրդի համար։ Նիկոլն է իրական ռումբը, որ դրված է հայ ժողովրդի տակ», - շեշտել է Արմեն Աշոտյանը։