2022-08-17 17:04
Լրատվական գործակալություններ
ՔԿ–ն հորդորում է չօգտագործել «Սուրմալուից» գնված հրավառության նյութերը
ՀՀ քննչական կոմիտեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, հորդորում է չօգտագործել դրանք։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
«Հորդորում ենք նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ»,– նշված է հաղորդագրությունում:
Sputnik Արմենիա