Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Այսօր ես միանում եմ բոլոր հայերին Երևանի «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար նրանց սգի մեջ»,- գրել է Միշելը Twitter-ում։

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել։

News.am