Ֆրանսիան ցավում է «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14 – ին Երևանի «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը», – ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին, ինչպես նաև ողջունել է փրկարարների անձնվիրությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները:

Armenia Today