2022-08-18 12:04
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՏԱՂԻ ՊԱՅՔԱՐ Է ՄՂՈՒՄ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԿԱԴՐԵՐԻ ԴԵՄ
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ վարչությունն ու խորհուրդը գրավելու, հնարավորինս շատ յուրայիններ խցկելու Սուրեն Պապիկյանի մոլուցքը սկսել է նյարդայնացնել անգամ իր թիմակիցներին։ Պարզվում է՝ Արթիկում ևս Պապիկյանը ցանկացել է իր թեկնածու Արթուր Ափրիկյանին դարձնել խորհրդի նախագահ:
Ափրիկյանը մարզպետարանի աշխատակից է, փոխմարզպետի խորհրդականը և Պապիկյանի կուրսեցին, սակայն մեզ պատմեցին, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հատուկ հրահանգել է փակել Ափրիկյանի «օդերը»:
Մարզպետը, ըստ շիրակցիների, կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ: Արդյունքում Ափրիկյանը, ով ՏԻՄ ընտրություններում ՔՊ շտաբի տեղի պատասխանատուն է եղել, զրո ձայն է ստացել»: