2022-08-18 15:10
Լրատվական գործակալություններ
Լաչինի միջանցքի հանձնման ֆոնին Հայաստանը «վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար կանցկացնի
Օգոստոսի 23-ին Հայաստանում տեղի կունենա «վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա նշեց, որ սպորտային լողավազանների հետ կապված խնդիրներ կան, սակայն վստահեցրեց,որ այդ ուղղությամբ արվում է հնարավոր ամեն ինչ։ «Կարևոր է այս մարզաձևն ավելի մասսայական դարձնելը»,-հավելեց նախարարը։
Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Աղավնոյի և Բերձորի բնակիչների կողմից իրենց տները լքելու ֆոնին։
News.am