ԻՆՉՊԵՍ Է ՖԱԹՈՒԼԱԵՎԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԲԵՐՁՈՐՈՒՄ ԵՎ ԱՂԱՎՆՈՅՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանական Haqqin.az լրատվամիաջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը Բերձոր և Աղավնո է այցելել որպես միջազգային լրագրողական կազմակերպության անդամ։ Աղավնո համայնքի Անդրանիկ Չաուշյանը Արցախի «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ասել է, որ կասկած չէր էլ կարող լինել, որ վերջինս ադրբեջանցի է։
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը նշել է, որ ինքը միանշանակ տեղյակ է եղել, որ ադրբեջանցիները մուտք են գործելու Աղավնո, բայց տեղյակ չի եղել, որ լրագրող է լինելու։ «Ռուսական կողմը հայտնել է, որ զինվորականներ են լինելու, տեղյակ չենք եղել ինչ գործընթաց է իրականացվելու»,-նշել է նա։
Ֆաթուլաևը «Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով հոդվածում աղավաղել է տեղի բնակիչների և համայնքի ղեկավարի խոսքերը։ Աղավնոյի համայնքապետը նշել է, որ հետո են իմացել, թե ով է այդ լրագրողը։ «Հիմա ոնց է, որ ռուս խաղաղահների կողմից արգելու են լրագրողների մուտքն այստեղ»,-նշել է Չաուշյանը։