2022-08-22 14:44
Լրատվական գործակալություններ
Լաչինում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել
Լաչինի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ականի վրա պայթել է, ինչի հետևանքով նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Նշվում է, որ ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ Վուգար Սուլեյմանովը (օգոստոսի 20) և Հեյդար Գյուլմալիևը (օգոստոսի 21)։
Armenia Today