Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնելու հայտ է ներկայացրել

Ռուսաստանը վաղը՝ օգոստոսի 23-ին, Զապորոժյեի ատոմակայանում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու հայտ է ուղարկել, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«ԶԱԷԿ-ի դեմ շարունակվող ուկրաինական սադրանքների հետ կապված մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ» օրակարգի կետով։ Խնդրել ենք, որպեսզի նիստին ևլույթ ունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշը։ Նիստը նախատեսված է օգոստոսի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22.00-ին։

Հաջորդ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 17.00-ին Ուկրաինայի հարցով ևս մի նիստ կանցկացվի, ինչի մասին խնդրել էին արևմտյան երկրները։ Առանց ուկրաինական թեմայի քննարկման չի անցնի նաև միջազգային անվտանգության հարցերով այսօրվա նիստը։

Այդպես, այս շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեք օր անընդմեջ այս կամ այն աստիճանի կքննարկի ուկրաինական ճգնաժամի տարբեր ասպեկտներ»,- գրել է Պոլյանսկին իր տելեգրամյան ալիքում։

News.am