ՄԵԿՆԱՐԿԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։

 


Հանրահավաքի մասին օգոստոսի 10-ին հայտարարել էր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ով հայտարարեց Անկախության շարժման ստեղծման մասին։

Ըստ պլանի՝ սեպտեմբերի 21-ին Փաշինյանը պետք է հեռանա՝ կա՛մ ինքնուրույն, կա՛մ իրավական գործընթացի նախաձեռնման, կա՛մ ԱԺ 1/3-ի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով։

Նախկին դեսպանը հավանական համարեց, որ իշխանական պատգամավորներն իրենք անվստահություն կհայտնեն Փաշինյանին։ Ղազարյանը հայտարարեց երեք հանրահավաք անցկացնելու պլանների մասի։ Առաջինը տեղի կունենա օգոստոսի 23-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 2-ին, դա Դիմադրության շարժման հանրահավաքն է, երրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ խորհրդարանի բակում Փաշինյանի հրաժարականի նախաձեռնության քննարկման ժամանակ։

Այդ ժամանակ նա վստահեցրեց, որ նոր շարժումը Դիմադրության շարժման հետ կապ չունի։ Նրա խոսքով՝ նոր շարժումը չի հակադրվում այն ​​գործողություններին, որոնք կիրականացնեն Դիմադրության շարժման գործընկերները։

News.am